ԼՀԿ-ն հավելյալ մանդատներ ստացել է Փաշինյանի շնորհիվ, նրա շվաքով է ԱԺ-ում հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, մեկնաբանելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսքը, թե «Լուսավոր Հայաստանը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի «շվաքի տակ է բազմել խորհրդարանում», նշեց՝ խոսքը հավելյալ մանդատների մասին է, որը ստացել է ԼՀԿ-ն:

24News-ի հետ զրույցում Ջուլհակյանը պարզաբանեց, որ ըստ Սահմանադրության՝ ԱԺ կազմի 2/3-ը պետք է ընդդիմադիրները լինեն, և թե՛ ԼՀԿ-ն, թե՛ ԲՀԿ-ն հավելյալ մանդատներ են ստացել:

«Չնայած մեզ շշուկներ են հասել, որ 2018-ի քարոզարշավի ժամանակ «Լուսավորը» մարդկանց ասել է, թե «Փաշինյանի հետ մենք նույն թիմն ենք»: 

Ինչ վերաբերում է ԼՀԿ-ի այն քննադատությանը, որ իշխանությունն ամեն գնով ուզում է հրաժարվել «ռեյթինգային ընտրակարգից ու անցնել համամասնականի, քանի որ այդպես Փաշինյանն անձամբ կկարողանա վերահսկելի ցուցակ կազմել, իմքայլականը հակադարձեց. «Ամեն մեկը մեկնաբանում է՝ ըստ իր փչացվածության աստիճանի: Դրանք մտացածին մտքեր են, իրականությանը ոչ համապատասխան»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ