Հունիսի 4-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News

հասարակական

ԱԱՏՄ-ից հայտնում են, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 04.06.2020-ի դրությամբ կայացվել է 1817 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

«04.06.2020-ի դրությամբ իրականացվել է 22403 ստուգում, որից միայն 796 -ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0-- ՍՊ