ՌԴ քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի հոր սպանությունն ինքնապաշտպանություն չի որակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

 

1
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ՌԴ-ում հայտնի Խաչատրյան քույրերից մեկի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին, հայտնում է, որ ՌԴ Քննչական կոմիտեն, անտեսելով Գլխավոր դատախազության փաստարկները, հրաժարվել է իրենց հորը սպանած քույրերի գործողությունները վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն: 

«Քննությունն անտեսել է Գլխավոր դատախազության փաստարկները և թողել է նախորդ որակումը` սպանություն նախնական պայմանավորվածությամբ՝ հրաժարվելով մեղմել կամ վերաորակավորել պատահածը որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն»,-ասել է Ալեքսեյ Լիպցերին:

Ըստ փաստաբանի՝ այժմ պաշտպանությունը կծանոթանա լրացուցիչ հետաքննության նյութերին, իսկ մինչև ամսվա վերջ քննությունը մտադիր է այն փոխանցել դատախազությանը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու:

Հիշեցնենք, որ ավելի վաղ քննությունը պարզել էր, որ հայրը ծաղրել է դուստրերին և բռնաբարել նրանց, սակայն աղջիկների գործողությունները որակել է ամենածանր հոդվածով` սպանություն նախնական պայմանավորվածությամբ:

Դատախազությունը չապացուցված էր համարել դրդապատճառների և նպատակների վերաբերյալ քննության եզրակացությունները և գործն ուղարկել էր վերանայման: