Հունիսի 7-ին Կիևյան կամրջից նետված ՌԴ քաղաքացին մահացել է․ հայտնաբերվել է նամակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News 

հասարակական

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են հունիսի 7-ին Կիևյան կամրջից ինքնասպանության փորձ կատարած քաղաքացու ինքնությունը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ Մոսկվայի շրջանի Ռոշալ քաղաքում հաշվառված, 35-ամյա Մուշեղ Ալեքսանյանն էր, որը տեղափոխվել էր «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նամակ, որում, մասնավորապես, գրված է եղել. «Позвоните маму, скажите ей, что я ее люблю»՝ նշելով մոր հեռախոսահամարը։ 

--0--ԿԿ