ՌԴ քննչական կոմիտեն Ղրիմի կամրջի պայթյունի մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

1115575

Ռուսաստանի քննչական կոմիտեի հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ահաբեկչական գործողության հատկանիշներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ քննչական կոմիտեն՝ պայթյունի պատասխանատու անվանելով Ուկրաինայի հատուկ ծառայություններին։

«Հետաքննության տվյալներով՝ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի հատվածներից մեկը։ Զոհվել է երկու խաղաղ բնակիչ՝ տղամարդ և կին, որոնք թեթև մարդատար մեքենայով անցնում էին կամրջով։ Նրանց անչափահաս դուստրը վիրավորվել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ