Բերման է ենթարկվել ուրիշի առողջությանը դիտավորությամբ վնաս հասցրած չարենցավանցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Մայիսի 5-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Չարենցավանի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել նույն քաղաքի 40-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։

Հետախուզվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «M» գրառմամբ 13 դեղահաբ։ Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը մեթադոն է։

Նշանակվել է փորձաքննություն։

Չարենցավանի 40-ամյա բնակիչը կալանավորված է։