Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ճան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:

Ապարան-Արագած ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է:

Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արագածոտնի, Սյունիքի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն: