ՉԺՀ առաջատար համաճարակաբանը կանխատեսել է, թե երբ անկում կապրի կորոնավիրուսը. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

համաճարակաբան

Չինաստանի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը կարծում է, որ նոր կորոնավիրուսի պանդեմիան անկում կապրի ապրիլի վերջին: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեն մարտի 29-ին հայտարարել է, որ երկրում համաճարակի տարածումն ընդհանուր առմամբ դադարեցվել է:

«Ես վստահ եմ, որ եթե յուրաքանչյուր երկիր կոշտ միջոցներ կիրառի, համաճարակաբանական իրավիճակն աշխարհում հնարավոր կլինի հսկողության տակ վերցնել: Ակնկալում եմ, որ ապրիլի վերջին համաճարակը անկում կապրի», - հայտարարել է Չժուն Նանշանը տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: