Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հունաստանը 14-օրյա կարանտին է սահմանել բոլոր ժամանողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

հունաստան

Հունաստան ժամանողները պետք է գտնվեն 14-օրյա կարանտինի տակ: Այդ մասին մարտի 16-ին հայտնել Է կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Արիստոտելիա Պելոնին կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին նվիրված բրիֆինգում։ Նշվում է, որ ճեպազրույցին լրագրողներ ներկա չեն եղել․ այն հեռարձակվել Է YouTube-ով:

«Երկիր վերադարձած բոլոր հույները պարտադիր կարգով տներում ինքնամեկուսացման պայմաններում են գտնվում 14 օրվա ընթացքում»: 
Հարցին, թե արդյոք այն կկիրառվի Հունաստան ժամանող երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ, Պելոնին ասել Է. «Դա վերաբերում Է բոլոր նրանց, ովքեր ժամանում են»:

 Հունաստանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 15-ին, երկրում կորոնավիրուսով վարակվել Է 331 մարդ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցներում կա 51 մարդ, որոնցից ութի վիճակը ծանր Է, 4-ը՝ մահվան ելքով: Վերականգնվել է տասը մարդ։