Բոլոր դավաճանները կհեռացվեն, մի՛ անհանգստացեք․ Հայկ Սարգսյանը՝ կադրային փոփոխության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

հայկ

«Շատ բնական է, որ վարչապետը դժգոհ լինի կառավարության աշխատակիցների մի մասից և նրանց փոխարինի այլ աշխատակիցներով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլ» -ը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Պատգամավորը հավելում է, որ կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է․ «Որոշ կադրերի վերաբաշխումն ու հեռացնելը լինելու է մշտական»։

Հայկ Սարգսյանը նաև պարզաբանել է, որ պետական գերատեսչություններում դավաճան գործիչներ հիմա էլ կան, և նրանց հեռանալու հարցը ժամանակի խնդիր է։

«Դավաճանների հարցերը լուծվում են սիրո և համերաշխության տրամաբանության մեջ։ Բոլոր դավաճանները կհեռացվեն, մի անհանգստացեք», - ասաց պատգամավորը։