Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

ռուբեն սարգսյան. ԱՍՀՆ

ՀՀ վարչապետի 2020 թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ Ռուբեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռուբեն Սարգսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման տեքստում:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է նաև Ռուբեն Սարգսյանի կենսագրությունը:

Սարգսյանը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 9-ին: 1999-2004 թթ. սովորել է Հայ-ռուսական պետական համալսարանի քաղաքական ինստիտուտներ և տեխնոլոգիաներ ֆակուլտետում: Մասնագիտական վերապատրաստումն անցել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի կրթական և մշակութային հարցերի բյուրոյի Միջազգային այցելուների առաջնորդության ծրագրի շրջանակներում՝ Աշխատանքի իրավունքներ և աշխատանքի տեսչություն թեմայով:

2004 թ-ից փորձագիտական գործունեություն է ծավալում աշխատանքային իրավունքի ոլորտում: Բազմաթիվ ուսումնասիրությունների և վերլուծությունների, ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է, մասնակցել է քաղաքականության մշակման գործընթացներին: Խորհրդատվական գործունեություն է իրականացնում նորաստեղծ արհմիությունների համար, ինչպես նաև խախտված իրավունքների և շահերի պաշտպանություն վերաբերյալ:

2007 թ.-ից ղեկավարել է Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ (APR Group) ՀԿ-ն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ է:

Ավելի, քան երկու տասնյակ հետազոտությունների հեղինակ և համահեղինակ է:

Տիրապետում է անգլերենին և ռուսերենին: