Լիանա Ղալթախչյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

կոռուպցիայիկանխարգելմանկենտրոն

ՀՀ կառավարությունը մայիսի 21-ի նիստում որոշում է կայացրել Լիանա Ղալթախչյանին նշանակել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ:

« Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցույթային խորհրդի անդամ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյանին»,-ասված է որոշման մեջ: