Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության բաժնից տեղափոխել են բուժհաստատություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Երևանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 4-ին, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն: Այդ մասին 24News-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հարցին, թե ո՞ր հաստատություն է քաղաքացին տեղափոխվել, ոստիկանությունից չմանրամասնեցին։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ որ այսօր՝ մոտ ժամը 13։00-ին, Երևանի քաղաքապետարանի մոտ մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձել է ինքնահրկիզվել, սակայն տեղում աշխատող ոստիկանները կանխել են և բերման ենթարկել։ 

Տղամարդու հետ էին նաև իր երեք մանկահասակ երեխաները: