«Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, կհրկիզի իրեն․ shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

l-jEZJG0ZXOg

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման աշխատակիցներից Զոհրաբ Մ.-ն ահազանգել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի մտել է Հալաբյան փողոցում գործող ԴԱՀԿ շենք և սպառնում է ինքնասպանություն գործել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ