Նամիբիայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

սպորտ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Նամիբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վանգու Բատիստա Գոմեի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Նամիբիայի «Սիվիքս» թիմում, խաղացել է ՀԱՀ-ը ներկայացնող «Բիդվեթսթ Վիթս» և «Քեյփ Յունայթեդ» ակումբներում:

2014-ից «Ալաշկերտի» նորեկը հանդիսանում է Նամիբիայի ազգային հավաքականի անդամ, որի կազմում անցկացրել է 12 հանդիպում: Սպասվում է, որ Վանգու Բատիստան կհրավիրվի իր ազգային թիմի առաջիկա հավաքին: