Դատարանը մերժեց Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

բաբայան

Դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը։

«Կայացնելով ակնհայտ քաղաքական որոշում՝ դատարանը մերժել է Սամվել Բաբայանի՝ ըննդեմ Արցախի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավունքը վերականգնող վարչական ակտը ընդունելու, հաշվառումը և ընտրական իրավունքը վերականգնելու պահանջը»։