Թուրքիան արհեստական բանականությամբ մինի հրթիռ է փորձարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

ֆֆ

Թուրքական «BAYKAR» ընկերությունը փորձարկել է 200կմ հեռահարություն ունեցող «Bayraktar KEMANKEŞ 2» մինի հրթիռը։ Այն հագեցած է արհեստական բանականությամբ, օդում կարող է մնալ մոտ 1 ժամ, ի զորու է թիրախներ հայտնաբերել և խոցել նույնիսկ դժվարին պայմաններում:

Իր ռեակտիվ շարժիչի շնորհիվ «KEMANKEŞ 2»-ն ունակ է արագորեն շարժվել և խոցել թիրախներ: Հրթիռը թռիչքն իրականացնում է ինքնուրույն՝ օգտագործելով ինքնաշխատ օդաչու համակարգ՝ հիմնված  արհեստական բանականության վրա։

Ի լրումն հարվածային գործառույթների՝ «KEMANKEŞ 2» հրթիռը կարող է օգտագործվել տվյալների հավաքագրման և փոխանցման համար: Հրթիռն ինքնին ամբողջությամբ մշակված է «BAYKAR» տեխնոլոգիաների կիրառմամբ, ներառյալ շարժիչը:

BAYKAR ընկերությունը լայնորեն հայտնի է իր անօդաչու սարքերով, ինչպիսիք են «Bayraktar» TB2, AKINCI և Kızılelma, որոնք նույնպես օգտագործում են արհեստական բանականության տեխնոլոգիայով։

Bayraktar TB2-ը դարձել է աշխարհի ամենահայտնի հարձակողական անօդաչու թռչող սարքերից մեկը:

Աղբյուրը` Ermenihaber