ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել է Իրանի հարձակումն Իսրայելի վրա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 14, 24News

գուտ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի և Իսրայելի միջև բախումը։ Նրա գրասենյակը համապատասխան հայտարարություն է հրապարակել ապրիլի 13-ին։

«Ես խստորեն դատապարտում եմ լուրջ էսկալացիան՝ լայնածավալ հարձակման տեսքով, որը Իսրայելը կրել է Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները»,- ասել է նա:

Գուտերեշը նաև կոչ է արել հակամարտող կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն։

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մեծ ռազմական առճակատման Մերձավոր Արևելքի բազմաթիվ ճակատներում: Ես բազմիցս ընդգծել եմ, որ ոչ տարածաշրջանը, ոչ աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ նոր պատերազմ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

--00—ԼՀ