Սպահանում ՊՆ օբյեկտի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իսրայելը. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

1103155

Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտի վրա կատարված հարձակման նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակման պատասխանատվությունը կրում Է Իսրայելը, հայտարարել է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիդ Սայիդ Իրավանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: այսօր հաղորդում է ISNA-ն։

«Նախնական հետաքննության (արդյունքները) վկայում են, որ սիոնիստական ​վարչակարգն Է (խմբ.՝ նկատի ունի Իսրայելը) պատասխանատվություն կրում Սպահան քաղաքում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա ահաբեկչական հարձակման համար, այս վարչակարգի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և դատապարտվում են»,- մեջբերել է ISNA գործակալությունը Իրավանիի նամակը, որն ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ