ԱԴԾ-ն սրբապատկերներում պայթանյութ է հայտնաբերել, որը բավարար է հինգհարկանի շենքի պայթեցման համա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ադծ.

ՌԴ Պսկովի մարզում սրբապատկերներում հայտնաբերել են հեքսոգեն, որի զանգվածը բավական է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ներքին գործերի նախարարության փորձագիտական-քրեագիտական կենտրոնի Պսկովի մարզի բաժնի ղեկավար Դմիտրի Բելոցերկովսկին։

«Սրբապատկերներում հայտնաբերվել է մեծ հզորության պլաստիկ պայթուցիկ նյութ՝ հեքսոգեն։ Այդ պայթանյութի հզորությունը 1,5 անգամ գերազանցում է տրոտիլի հզորությունը։ Առգրավված պայթանյութի զանգվածը բավարար է հինգհարկանի բնակելի շենքի պայթեցման համար», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

--00—ԼՀ