ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

а

Հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Էլնուր Մամեդովը։

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարները։ 

ՌԴ ԱԳՆ-ից նշում են՝ հանդիպումն անցել է բարեկամական և վստահության մթնոլորտում, որը համապատասխանում է ռուս-ադրբեջանական դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգուն։ 

--00—ՍՊ