Հարևանների հետ հարաբերությունները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի վրա. Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ff

«Միջազգային ասպարեզում մեր գործընկերների հետ հարաբերություններ կառուցելիս մենք միշտ  խոսում ենք այն մասին, որ մեզ համար առավել կարևոր են մեր ամենամոտ գործընկերների, մեր ընկերների, մեր հարևանների հետ հարաբերությունները»։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։ 

«Այդպես է եղել ավանդաբար, և մեր հարեւանների հետ առևտրատնտեսական, քաղաքական կապերի մակարդակը մշտապես աճում է, - նշել է նա՝ հավելելով․ «Մենք միշտ ելնում ենք նրանից, որ այդ շփումները պետք է կառուցվեն փոխադարձ շահերի հիման վրա»։

 

--00—ՍՊ