ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
ՌԴ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում «Կրոկուսի» ահաբեկչության դեպքով։
«Մոսկվայում կատարված հանցագործությունից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով, որպեսզի վարձատրություն ստանան»,- ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ստուգվում է նրանց կապն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։
«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննությունների ժամանակ հայտարարել են, որ Telegram-ի միջոցով ձայնային հաղորդագրություններով իրենց գործողությունները համակարգել է կեղծանունով մի տղամարդ:
--00—ՍՊ