Իսկ Երևանում ուզու՞մ են, որ հարձակման դեպքում ՌԴ-ն կատարի իր պարտականությունները, Մոսկվան պատրաստ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Ռուսաստանը պատրաստ է կատարել իր դաշնակցային պարտականությունները Հայաստանի դեմ արտաքին ագրեսիայի դեպքում, սակայն արժե հարցնել այս երկրի իշխանություններին՝ արդյոք նրանք դա ուզո՞ւմ են։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես հիմքեր չունեմ կարծելու, որ Ռուսաստանը հրաժարվում է այն պարտականություններից, որոնք ստանձնել է համաձայնագրերով։ Մեր բոլոր հրապարակային հայտարարությունները նշված հարցը կասկածի տակ դնելու առիթ չեն տալիս։ Ես ինքս եմ ուզում հարց տալ՝ ոչ բարեկամական հայտարարություններն (Հայաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից հնչող) ի՞նչ նպատակ են հետապնդում։

Ամեն դեպքում, անհրաժե՞շտ է, որ Ռուսաստանը կատարի իր պարտականությունները, թե՞ պետք է ստեղծել մի իրավիճակ, որ նա չկատարի այդ պարտականությունները։ Ակամայից այս հարցն է առաջանում, նախկինում չէի էլ մտածի այս մասին, իսկ հիմա պետք է»,- նշեց դեսպանը՝ պատասխանելով զրուցակցի այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կկատարի՞ իր պարտականությունները Ադրբեջանի կողմից հարձակման դեպքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ