Եղիազար Վարդանյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

Կառավարության նիստի օրակարգում է Եղիազար Վարդանյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու հարցը։

Եղիազար Վարդանյանը 2020 թվականից զբաղեցնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։

2024 թվականի հունվարի 4-ին Արմեն Ղուլարյանն ազատվել էր քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։ Նա կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականի հունվարի 27-ից։

--00—ԼՀ