Էրդողանը խոստացել է փետրվարյան երկրաշարժից տուժածների համար ևս 124.000 բնակարան կառուցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

էր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել նախագահականում կայացած «Երկրաշարժի բնակարանների վիճակահանության և բանալիների հանձնամն արարողությանը»: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նա հայտարարել է, որ երկրաշարժերից հետո անցած 1 տարի 1 ամիս ժամանակահատվածում տուժածներին հանձնվել է ընդհանուր առմամբ 76.000 բնակարան:

Բացի այդ ընդգծել է, որ մինչև 2024-ի տարեվերջ տուժածներին կհանձնվի ևս 124.000 բնակարան:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մեծ ավերածությունների հետևանք դարձած երկրաշարժերը տեղի էին ունեցել 2022-ի փետրվարի 6-ին՝ ավելի քան 7 մագնիտուդ ուժգնությամբ:

Տեղի ունեցածից հետո Էրդողանը հայտարարել էր 1 տարում 319.000 բնակարան կառուցելու և տուժածներին հանձնելու մտադրության մասին, որը սակայն ավելի ուշ իջեցվել էր 75.000-ի:  

--00—ԼՀ