Գավառի և Երևանի դպրոցների ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

в

Գավառի ավագ դպրոցի և Երևանի թիվ 105 ավագ դպրոցի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերը հայտնվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված «Երբ ձայնը ստեղծում է պատկեր» միջազգային դպրոցական մրցույթի ընտրված 20 ֆիլմերի կարճ ցանկում և մայիսի 16-ին կցուցադրվեն Կաննում` փառատոնի մեկնարկին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը.

«Ընդ որում, մրցույթին մասնակցել է 32 երկիր՝ 210 ֆիլմերով, Հայաստանից 12 դպրոց է մասնակցել և դրանցից երկուսը տեղ են գտել կարճ ցանկում՝ Գավառի ավագ դպրոցը՝ Խաղաղություն վերնագրով ֆիլմով և Երևանի թիվ 105 ավագ դպրոցը՝ Լույս վերնագրով ֆիլմով։

Շնորհակալություն աշխատանքի համար, սիրելի ուսուցիչներ և սովորողներ, ու չնայած մի քանի օրից կորոշվեն նաև կարճ ցանկում հայտնված ֆիլմերից հաղթողները, բայց սա արդեն մեծ հաջողություն է, շնորհավորում եմ»,- գրել է  նախարարը։ 

 

--00—ՍՊ