Արևմուտքի «բաժանի՛ր և տիրի՛ր» սկզբունքը տեսանելի է Հարավային Կովկասում․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

65e5cc97ae5ac90a92264e3b

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները մտադիր են «վերահսկել» Մոլդովայի ղեկավարությունը։ Այս մասին նախարարն ասել է Համաշխարհային երիտասարդական փառատոնի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։

Ինչպես նշել է Լավրովը, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո արևմտյան երկրները սկսեցին միջամտել Ռուսաստանի և նրա հարևանների հարաբերություններին, ինչը երևում է Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում նրանց քաղաքականությունից, հատկապես հայ ընկերների օրինակով։

«Դա երևում է նաև նախկին ԽՍՀՄ եվրոպական մասում՝ Ուկրաինայում, Մոլդովայում, Մոլդովային բացահայտ նախապատրաստում են Ուկրաինայի ճակատագրին՝ նրա ողջ ղեկավարությանը «վերահսկելու» տեսանկյունից», -ասել է Լավրովը։

--00—ՅՄ