Նրանց մոտ հայտնվեց ԽՍՀՄ ԳՇ քարտեզը. Լավրովը՝ Արևմուտքի մասին՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման շրջանակում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

ԼԼ

Նրանց մոտ ինչ-որ կերպ հայտնվեցին ԽՍՀՄ ԳՇ քարտեզները։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արևմուտքի մասնակցությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված սահմանազատման գործընթացին։

«Մոսկվան հրավիրված չէ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքներին, չնայած պայմանավորվածությանը։ Շառլ Միշելը հայտարարեց, որ Եվրամիությունը կզբաղվի սահմանազատմամբ։ Ասում են՝ «ձեզ ռուսներ պետք չեն, մենք ունենք քարտեզները»։ Մի փոքր տարօրինակ է, մեծ մարդիկ են, բայց խաղում են «ով է ավելի կարևոր» և ով կարող է իր համար լրացուցիչ միավորներ վաստակել միջազգային ասպարեզում»,- ասել է Լավրովը։

 

--00—ԱՊ