ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Թուրքիան և Հայաստանը որոշում են ընդունել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հերթական հանդիպման մասին։ Այս մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ասել է ՌԻԱ Նովոստիին՝ նշելով, որ հանդիպման ամսաթիվը և վայրը դեռ համաձայնեցված չէ։
Քըլըչը հավելել է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, Անկարան ու Երևանն այդ ուղղությամբ աշխատանք են տանում։
--00—ՅՄ