Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

քըլըչ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը Ադրբեջանում է։ 

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։

--00--ՄՀ