ԵԽ պատգամավորը Ադրբեջանի հարձակումը զսպող մեխանիզմ է համարում ԵՄ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

հ

Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Քրամոնի գնահատմամբ՝ Մյունխենի անվտանգության համաժողովը տագնապալի էր, հստակ է՝ առանց կոշտ անվտանգության՝ չկա խաղաղություն և կայունություն։

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ ամռանն Ադրբեջանը կարող է հերթական անգամ հարձակվել Հայաստանի վրա՝ օգտվելով այն հանգամանքից, որ բոլոր «մայրաքաղաքներն ու դեսպանություններն արձակուրդում են», և դա նորից անպատիժ կմնա։

Հարցազրույցում եվրախորհրդարանականն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախաձեռնելուն, Արևմուտքի կեցվածքին, հաջորդ շաբաթ ԵԽ լիագումար նիստի օրակարգում՝ Հայաստանի հետ կապերը սերտացնելուն, վիզայի ռեժիմի ազատականացմանը միտված նոր բանաձևի հավանականությանը։

- Տիկին ֆոն Քրամոն, դուք Մյունխենում էիք անվտանգության համաժողովի օրերին։ Ի՞նչ դիտարկումներ ունեք։

- Դե, կարծում եմ գաղտնիք չէ, որ այս տարվա Մյունխենի անվտանգության համաժողովը բավականին տագնապալի էր բոլորի համար։ Դժվար էր գտնել լավատեսական մտքերով մարդկանց։ Բայց սա է իրականությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Բալկաններում, նույնիսկ Բալթյան երկրներում։ Իհարկե, նաև Ուկրաինայում, Գազայում և այլ վայրերում: Կարծում եմ, որ այն, ինչը մենք առնվազն կարող ենք որպես դրական զարգացում ընդունել, հետևյալն է՝ եվրոպացիները շատ ավելի միասնական են, քան անցյալում: Գրեթե բոլորը հասկացան, որ առանց կոշտ անվտանգության՝ չկա անվտանգություն, խաղաղություն և կայունություն: Եթե ունես ագրեսիվ հարևան, եթե ունես մեկը, ով կցանկանար հարձակվել քեզ վրա՝ դու պետք է պաշտպանվես: Կարծում եմ, որ դա էր համաժողովի ընդհանուր և բավականին գերիշխող թեման:

- Դուք մասնակցեցիք մի փակ քննարկման, որի ժամանակ ելույթ ունեցավ նաև Հայաստանի վարչապետը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա ելույթը և որքանո՞վ լսելի եղան  Հայաստանի մտահոգություններն իր անվտանգության վերաբերյալ։

- Նրա ելույթը և փաստարկները, կարծում եմ՝ բացարձակապես արդարացված են, լեգիտիմ և շատ կառուցվածքային: Այնպես որ, Հայաստանին քննադատելու բան չկա: Ես նույնպես նրան բացեիբաց ասացի՝ կարծում եմ, որ Հայաստանն արեց բոլոր ճիշտ քայլերը, որ խնդրել էինք մենք և մյուս գործընկերները։ Այսպիսով, եթե խոսենք արժանիքների վրա հիմնված գործընթացի մասին, ապա կարծում եմ, որ Հայաստանը ստանում է բոլոր միավորները և արժանիքները, քանի որ վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին շատ բան են արել։

Բայց, տեսնում եք, թե եվրոպացիների, Գերմանիայի համար որքան դժվար է Ուկրաինային անվտանգության իրական երաշխիքներ տալը: Առավելևս, դա այդպես է Հայաստանի դեպքում: Այնպես որ, այո՛, մենք խոսում ենք շատ գործիքների մասին: Պետք է խորհենք՝ եթե Ալիևը որոշի հուլիսին, օգոստոսին հարձակվել, երբ բոլորն արձակուրդում են, բոլոր մայրաքաղաքները և դեսպանատները դատարկ են, եթե նա միջանցքը վերցնի և միանա «Նախիջևանի հետ – խմբ.», ի՞նչ ենք անելու: Ես կասկածում եմ, թե Ալիևի համար իրական սպառնալիք կլինի։ Ադրբեջանի արածի նկատմամբ շոշափելի արձագանք չի լինի, այդպես եմ տեսնում։ Մտահոգությունը, որ Ալիևը կարող է միավորվել Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և նրանց հետ, ովքեր տարածաշրջանում են՝ շատ մեծ է։ Ադրբեջանի դեմ իրական ռազմավարություն մշակելու փոխարեն մենք ակտիվացնում ենք հարաբերությունները: Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ նաև Թուրքիային չի կարող ձեռնտու լինել այն, որ Ադրբեջանն այդքան գերիշխող է։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ