Հայաստանը կարող է Ֆրանսիայից ստանալ «Միստրալ» հրթիռային համակարգեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Սեբաստիեն Լըկորնյուն հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանին «Միստրալ» հրթիռներ տրամադրելու հարցը։

«Որքան ուժեղացնենք Հայաստանի հետ համագործակցության մեր բազան, այնքան նոր հնարավորություններ կառաջարկենք։ Օրինակ՝ այսօր քննարկել ենք «Միստրալ» հրթիռների հարցը։ Շատ հեշտ է սովորել, թե ինչպես օգտագործել դրանք: Այս հարցով արդեն մեկ քննարկում է եղել»,-ասել է նա։

Լըկորնյուի խոսքով, առաջիկայում GM-200 ռադարներ կմատակարվեն։

«Ես ընդամենը ներկայացնում եմ ֆրանսիական հնարավորությունները՝ և սպառազինության, և վերապատրաստման, բայց այստեղ կա նաև արտադրության հարցը»,-նշել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավարը։

 --00—ՅՄ