Դե Ղարսն ու Արդահանն էլ Հռչակագրում գրենք, որ թիրախ դառնանք թշնամիների համար. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Անկախության հռչակագիրը պետք է իր տեղը թողնենք, բայց համաձայն եմ, որ Սահմանադրության մեջ հռչակագրին հղում չանենք, եթե հղում ես անում այդ դրույթին, որն է՝ Արցախի ու ՀՀ-ի վերամիավորումը, դա հարևանի նկատմամբ տարածքային պահանջ է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Մենք չպետք է Ադրբեջանից պահանջենք, որ սահմանադրություն փոխեն, չենք կարող միջամտել իրենց ներքին գործերին, մենք մեր գործերով ենք առաջնորդվում։ Մենք ինքներս ենք քննարկում սահմանադրություն փոխել, թե ոչ, եթե ժողովրդի կողմից արձագանք չգտնի, չի իրականացվի։ Նոր մարդիկ թող գան, հռչակագրում, իղձերի շարքում Ղարսն ու Արդահանն էլ գրեն ու մեզ դարձնեն կենդանի թիրախ մեր թշնամիների համար։ Եթե մենք Ադրբեջանին ասենք, որ այս կետը պետք է փոփոխեք, ապա տեղի կտանք այն խոսակցություններին, որ իրենց պահաջով ենք սահմանադրություն փոխում»,-ընդգծեց Աղազարյանը։

Անդրադառնալով Ներքին Հանդում Ադրբեջանի հարձակմանը և հայկական կողմից 4 զոհ և մեկ վիրավոր ունենալու հանգամանքին՝ պատգամավորը նկատեց․ «Վայրենի ցեղերին է հատուկ «հատուցում» անել, պետք է պահանջեին, որ մենք հետաքննություն իրականացնեինք, պարզեինք՝ ինչ է տեղի ունեցել և իրավական գնահատական տրվեր, իրենց արածը մարդասպանություն է։ Սա ապացուցում է, որ Ադրբեջանը միշտ ուզում է վառ պահել պատերազմի կրակը, որ հարմար պահի հրդեհի վերածի, պետք է կարգուկանոն պահենք բանակում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ