Ալիևը Շուշիի հռչակագիրն անվանել է աշխարհաքաղաքական նոր իրողության «ամենամեծ հաղթանակը»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 8,  24News

Ալիև

Ներկայումս Ադրբեջանը, արմատապես փոխելով աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իրողությունը Հարավային Կովկասում, «հետևում է ռազմավարական ուղղվածությանը, որն ուղղված է համագործակցությանը, խաղաղությանը և տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով անվտանգության կայուն համակարգի ստեղծմանը»:  Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ալիևի խոսքերով` «եղբայրական Թուրքիան այս գործընթացում մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին»:

«Պատերազմում մեր հաղթանակը ադրբեջանա-թուրքական եղբայրության և անսասան միասնականության ձեռքբերումն է:  Իսկ նոր աշխարհաքաղաքական իրականության ամենամեծ հաղթանակը Շուշիի հռչակագիրն է: Այս պատմական փաստաթուղթը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները դաշնակցային կարգավիճակում: Անվտանգության և խաղաղության բարձր երաշխիք հանդիսացող այս փաստաթուղթը ռազմավարական նշանակություն ունի Եվրասիայի համար, ներառյալ Հարավային Կովկասը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

 --00—ՄՀ