Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը․ նախագահի ուղերձը՝ Հռչակագրի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

նկար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:

«1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձն աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:

Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»,-նշված է նախագահի ուղերձում:

--00—ԼՄ