Արարատ Միրզոյանը ժամանել է Լյուքսեմբուրգ․ օրակարգում տարածաշրջանային թեմաներ են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

photo_2024-02-14_17-08-20

Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։

Այցը մեկնարկել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ում, որտեղ ՀՀ ԱԳ նախարարին ողջունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելը:

Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային թեմաներ:

--00—ՅՄ