ՌԴ-ն խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

ք

 Ռուսաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Ուկրաինային նվիրված նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին՝ Մինսկի համաձայնագրերի ստորագրման օրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ մշտական ​​ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին իր Telegram ալիքում։

«Փետրվարի 12-ի առավոտյան՝ Մինսկի միջոցառումների  փաթեթի ընդունման օրը, մենք խնդրել ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ մեր գործընկերներին հիշեցնելու, թե ուկրաինական ներքին ճգնաժամի խաղաղ լուծման պատմական ինչ հնարավորություն է բաց թողնվել Կիևի վարչակարգի ու նրա հովանավորների կողմից», - գրել է Պոլյանսկին։

Նրա խոսքով՝ անդրադարձ կլինի նաև այն հարցին, թե «ինչպես արևմտյան անդամների գործողությունների պատճառով ԱԽ-ի Խորհուրդը ձախողեց իր կարևորագույն խնդիրներից մեկի իրագործումը՝ ճգնաժամերի ու հակամարտությունների կանխումը»:

Հանդիպումը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 10:00-ին:

--00—ԼՀ