Փաշինյանի եղբայրն ազդարարում է Վեհափառի դեմ նոր ագրեսիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

կ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբայրը՝ Արտակ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում ազդարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ նոր ագրեսիայի մասին: Նա ֆեյսբուքյան reels բաժնում կիսվել է «Նոր Հայաստան, նոր վեհափառ» տխրահռչակ ու իշխանական շրջանակների կողմից հովանավորվող նախաձեռնության երկու տարվա վաղեմության տեսանյութով, որում բավական ագրեսիվ տրամադրված մեկը օդանավակայանում հանդիպում է Հայոց հոգևոր առաջնորդին ու սպառնում, թե շուտով «հրաժարական ես տալու»:

ե

Փաշինյանի եղբոր ազդարարումը կարելի է կապել փետրվարի 24-ին փաշինյանական մի խմբի՝ Էջմիածնում Մայր Աթոռի ու Եկեղեցու դեմ հայտարարված ակցիայի հետ, որն ունի խորքային խնդիր՝ կոտրել գահավիժվող պետության վերջին ինստիտուտը՝ 1700 ամյա Հայ առաքելական եկեղեցին: Ի դեպ, 24News-ի տեղեկություններով, բազմաթիվ հավատացյալներ այդ օրը պատրաստվում են գնալ Մայր Աթոռ՝ պաշտպանելու Վեհափառին ու հոգևորականներին փաշինյանական ագրեսիվ խմբակից:

--00—ԼՀ