20-ամյա երիտասարդը մեքենան վարել է առանց վարորդական վկայականի, իսկ մեքենայում հրացան է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

timthumb (1)

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հունվարի 31-ի ժամը 19-ի սահմաններում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-24» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, նաև բացակայում էր մեքենայի հաշվառման վկայականը:

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ սրահի ակնհայտ տեսանելի մասում նկատվել է ողորկափող որսորդական հրացան. Արևաշատ գյուղի բնակիչ 20-ամյա վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր, հայտնել է, որ այն աներոջ հրացանն է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն:

--00—ՅՄ