Ապրիլի 15-ից հուլիսի 15-ը կանցկացվեն վարժական հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

վա.

2024 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը կանցկացվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառ­ված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժա­կան հավաքներ։

Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 435 քաղաքացի, որոնցից 128-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 9-ը` ավագ ենթասպայական կազմի, 298-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքաների նպատակն է զորքերի համալրումն ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահեստա­զորա­յին­ներով, ինչպես նաև պահեստա­զո­րում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստ­վա­­ծության որակի բարձրա­ցումը` պահեստազորում կուտակելով համա­պատասխան զին­վորական հաշվառման մասնագիտու­թյուն ունեցող պահես­տազորայիններ:

--00—ԼՀ