Ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

․

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական նավթը վերստին սկսել է հոսել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով, ինչը դադարեցվել էր 2020-ի հունվարի 1-ից։

Սա նշանակում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները նոր փուլ են մտնում։ Եվ փարատված չեն այն կասկածները, որ Տավուշում էսկալացիան կարող է առնչվել նաեւ այս գործընթացների հետ, այդ թվում՝ Թուրքիային Ադրբեջանից գազ մատակարարելու պրոցեսի։

Եթե 7-ամսյա դադարից հետո Ադրբեջանը վերսկսում է նավթի առաքումը դեպի Ռուսաստան, դա, անշուշտ, աշխարհաքաղաքական իմաստ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ