Էրդողանի շանը զսպելու համար փոխում են սահմանադրությունը՝ զոհելով ցեղասպանության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

ԵԽԽՎ-ից Ադրբեջանի հեռացումը ահազանգ է մյուս պետություններին, որ Բաքուն վստահելի երկիր չէ, դա առաջին տուգանքն է Ադրբեջանի նկատմամբ, մեկնարկելու են նաև մյուս կառույցների գործողությունները։ Միջազգային դերակատարների համար կարևոր է ներդրումներ անել այն երկրում, որտեղ օրենքի գերակայություն կա։ Եվրախորհրդարանն Ադրբեջանի խախտումն արձանագրեց, դա այլընտրանք չի թողնում Եվրամիությանը և ՄԱԿ-ին համապատասխան տուգանային որոշումներ ընդունելու։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու որոշմանը՝ Անդրիաս Ղուկասյանը նկատեց, որ Փաշինյանի կնքած բոլոր գործարքները տապալվել են և միակ հույսը Ադրբեջանի վրա ազդելն է՝ կանխելու հարձակումը, քանի որ այն կլինի խաղաղության դարաշրջանի անփառունակ ավարտը, ինչը լուրջ մարտահրավեր կլինի Փաշինյանի և թիմի համար: «ԱՄՆ-ն և ԵՄ-ն այնպիսի պայմաններ են դնում Հայաստանի առջև, որոնք Փաշինյանը չի կարող կատարել, քանի որ այն ենթադրում է ՌԴ-ի հետ հարաբերությունների էական փոփոխություն, հիմա Փաշինյանի հույսը Թուրքիան է, որպեսզի նա ազդի Ադրբեջանի վրա, պետք է զոհաբերել ցեղասպանության պահանջատիրությունը ու խնդրել, որ իր շանը՝ Ալիևին, զսպի՝ մեր վրա չհարձակվել, դա գծած էր դեռևս Անկարայում: Սա ավազի վրա կառուցված մոդել է, նույնսիկ այդպես չի զսպելու Ադրբեջանին ու Թուրքիային», - ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 

 --00—ԱՊ