Մարդիկ իսկապես կարծում էին, որ ես կորել եմ․ Ռոնալդու

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

r

Սաուդյան Ալ-Նասրի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիշել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անցկացրած ժամանակը՝ 2021 թվականին ակումբ վերադառնալուց հետո: Այս մասին հայտնում է Armsport-ը:

«Եթե հետ նայեք այն ամենին, ինչ տեղի ունեցավ «Մանչեսթեր Յունայթեդում» և Պորտուգալիայում, մարդիկ իսկապես կարծում էին, որ ես կորել եմ: Բայց ճշմարտությունն այն է, որ ես կենտրոնացա և հիանալի ժամանակ անցկացրեցի «Ալ-Նասրում», այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում 54 գոլ խփեցի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում Record-ը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին «կարմիր սատանաների» ճամբար վերադառնալուց հետո պորտուգալացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 27 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 2023 թվականի հունվարին Ռոնալդուն միացավ Ալ-Նասրին։

 

 --00—ԱՊ