Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ 1-ին միլիարդատեր ֆուտբոլիստն է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News         

Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող  Կրիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության մեջ առաջին միլիարդատերն է դարձել։  

Ռոնալդուն 650 միլիոն դոլար աշխատավարձ է ստացել, 350 միլիոն դոլար վաստակել է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ:

Forbes-ի 2020 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկների դասակարգման աղյուսակում Ռոնալդուն երկրորդն էր 105 միլիոն դոլար եկամտով, 1,3 միլիոն դոլարով զիջում էր էր շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին: --0—ՄՀ