Նախագահը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

դա

 Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը:

Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թե փորձագիտական ու խորհրդատվական, թե կադրերի վերապատրաստման ուղղությամբ կազմակերպության կողմից Հայաստանին աջակցության հարցում:

Առանձնահատուկ շեշտվել է համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը, ինչի համար արդյունավետ հարթակ է հայաստանյան կրթական ոլորտի և «WIPO»-ի միջև առկա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել հետագա փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

--00—ԼՀ