Ադրբեջանցիները գալու են ու լցվեն Սյունիք, եթե միջանցք լինի, Ալիևն իր բանակն է հզորացնում. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Ադրբեջանցիները գալու են ու լցվեն Սյունիք, եթե միջանցք լինի, Ալիևն իր բանակն է հզորացնում։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միջանցքի հետ կապված հարցերը ամենամեծ վտանգներն են ներկայացնում։ Սյունիքով ճանապարհը մեզ նաև տնտեսական առումով ոչինչ չի տալու, ընդամենը երկկողմանի ճնշումներ են լինելու ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի վրա․ ժողովրդագրական պատկերը փոխվելու է։ Սյունիքում գալու են ու լցվեն մեր հակառակորդները, մեր կեղծ հարևանները, լինելու են տնտեսական ճնշումներ։ Դրա վառ օրինակը մենք Խորհրդային Միության շրջանում տեսել ենք, թե ինչպես են իրենք իրենց բնակչության թվաքանակն ավելացնում», - ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ