Զինյալները ներխուժել են հեռուստաալիքի ուղիղ եթեր և գերեվարել հաղորդավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

զտ.j

Զինված տղամարդիկ ներխուժել են Էկվադորական TC Televisión հեռուստաընկերության ստուդիա եւ պատանդ վերցրել ուղիղ եթերում աշխատող մեկնաբաններին։ Այդ մասին հայտնում է El Universo թերթը:

Ուղիղ հեռարձակման կադրերում, որոնք հրապարակել է պարբերականը, երևում է, որ դիմակավորված վեց անձինք զենքերն ուղղում են հատակին պառկած հեռուստաալիքի աշխատակիցների վրա։

--00—ԼՀ