Ադրբեջանա-իրանական սահմանին զինված միջադեպ է եղել․ կա սպանված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

իրան

Ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Հուլիսի 5-ի գիշերը Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել:

Պարզվել է, որ օրինախախտները զինված են և իրենց հետ ունեն գիշերային տեսողության սարքեր, պայուսակ, որում հավանաբար թմրանյութ կար:

Սահմանախախտներին հետապնդելու ընթացքում Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, սպանվել է:

Մյուս սահմանախախտները փախել են Իրանի տարածք: Դեպքի վայրում հայտնաբերվել է պայուսակ, որում եղել է 6895 գր նյութ` նման թմրանյութերի և դեղամիջոցների:
 

Իրանական կողմն անմիջապես տեղեկացվել է դեպքի մասին, Ադրբեջանի և Իրանի սահմանային ծառայությունների ներկայացուցիչների տեղում հանդիպում են ունեցել:

 

--00—ՄՀ