Իժեւսկի դպրոցում հրաձգության զոհերի թիվը հասել է 15-ի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Իժևսկ.jpg

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում հայտնել է Իժեւսկի դպրոցներից մեկում հրաձգության ժամանակ 11 երեխայի եւ 4 մեծահասակի մահվան մասին։ Այսպիսով, ողբերգության զոհերի թիվը հասել է 15-ի։

Վիրավորների թվում կա 24 մարդ, որից 22-ը՝ երեխաներ։

Պարզվել է, որ ուսումնական հաստատության վրա հարձակում կատարած կրակողը 1988-ին ծնված Արտյոմ Կազանցեւն է Իժեւսկից։ Հանցագործությունը կատարելուց հետո նա ինքնասպան է եղել, հայտնել են քննիչները։

Պարզվել է նաեւ, որ Կազանցեւն այդ նույն դպրոցի շրջանավարտն էր։ Նա կիսում էր նացիստական ​​գաղափարախոսությունը եւ գրանցված էր հոգենյարդաբանական դիսպանսերում, փոխանցում է «ՄԿ»-ն։

--00—ԶՀ